Ամբերդ

5800.00 AMD

Այս էքսկուրսիային կայցելենք Արագած (Քարի լիճ) — Ամբերդ (Աշոտ Երկաթ ամրոց) — Տառերի պուրակ

In stock

Category:

Description

Այս էքսկուրսիայի սկզբում կայցելենք Քարի լիճը, որը գտնվում է Արագած լեռան վրա, բացարձակ բարձրությունը՝ 3207 մ, հայելու մակերեսը՝ 0,12 կմ, խորությունը՝ 8 մ։ Առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում։ Քարի լճի արևմտյան ափից սկիզբ է առնում Արքաշեն գետը։
Լճի հարավային ափին է գտնվում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը, որը 1942 թվական հիմնել են Արտեմ Ալիխանյան և Աբրահամ Ալիխանով եղբայրները։
Այնուհետև կծանոթանաք միջնադարյան նախկին բերդաքաղաքին և ամրոցին, որը կառուցվել է X դարում: Ամբերդ անունը ծագել է աղավաղման հետևանքով, նախնական անունը եղել է Անբերդ։ Ամբերդ անունը բացատրվում է որպես ամպի բարձրության բերդ, կից-բերդ: Ամբերդում ամրոց է եղել դեռևս վաղնջական ժամանակներից: Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ: Ամրոցը ներկայիս տեսքով կառուցել են Կամսարական իշխանները՝ VII դարում: Հուշարձանը բաղկացած է իշխանական եռահարկ դղյակից, բերդապարիսպներից, բաղնիքից, փոքր մատուռից, եկեղեցուց, գետնուղիներից: Ամրոցի անառիկ դիրքը էլ ավելի է ամրացվել պարիսպներով և բուրգերով: Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված մեծ քանակությամբ գորգի կտորները վկայում են, որ դղյակի պատերը ծածկված են եղել գորգով:
Վերջում կայցելեք Հայոց այբուբենի հուշարձան, որը գտնում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում, Արագած լեռան արևելյան լանջին։
Հուշարձանը կառուցվել է 2005 թվականին հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։
Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։
Քանդակներ՝
• «Գրիգոր Լուսավորիչ»
• «Գրերի արարումը, 405»
• «Մովսես Խորենացի»
• «Մխիթար Գոշ, Դատաստանագիրք» (քանդակագործ՝ Սամվել Հակոբյան)
• «Անանիա Շիրակացի» (քանդակագործ՝ Արտուշ Պապոյան, 4 մ, տուֆ), Շիրակացու վեր բարձրացրած ձախ ձեռքում երկրագնդի և տիեզերքի սիմվոլն է, իսկ աջ ձեռքը դեպի ներքև է ուղղված։ Ըստ քանդակագործի՝ վերև և ներքև պարզած ձեռքերը երկնքի և երկրի հետ կապի խոսուն վկայություն են։
• «Խաչատուր Աբովյան», արձանի ներքևում քանդակված են Աբովյանի խոսքերը. «Շունչդ տուր, հոգիդ, բայց քո հայրենիք մի տար թշնամյաց»։
«Թումանյանը և իր հերոսներից Գիքորը» (քանդակագործ՝ Սևո (Սարգիս Ղարիբյան)):

Additional information

mghghjkgh

jghjghjghj