Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որ նշանակում է «Երանի մեր աչքերին»: Գտնվելով Արշակունիների արքայական ոստանում՝ Օշականը եղել է նրանց սեփականությունը։ Ըստ Կորյունի՝ Օշականում գտնվում է գերեզմանատուն, որտեղ թաղվում էին քրիստոնեական հավատի համար նահատակվածները։ Վահան Ամատունի իշխանն իր ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի դին Էջմիածնից տեղափոխում է Օշական, որտեղ էլ նրա աճյունը հանձնվում է հողին։ Երեք տարի անց՝ 442-443 թթ., գերեզմանի վրա կառուցում են եկեղեցի-դամբարանը, որը 1875-1879 թթ. վերածվում է եկեղեցու։ Գյուղի շրջակայքում է գտնվում մ.թ.ա. 7-5-րդ դարերում կառուցված Օշականի բերդ-ամրոցի ավերակները։
AMD 4500
Օշական
Ներգնա տուրեր
Our address
- GPS:
- 40.337226982980866, 44.271040168941
Type | Directions | Price | Capacity | Choose amount |
---|---|---|---|---|
Անհատական (մինչև 3 անձ) | Սաղմոսավանք - Տառերի պուրակ - Ամբերդ (Աշոտ Երկաթ ամրոց) - Բյուրական - Օշական | AMD 43000 | 1 | |
Անհատական (մինչև 6 անձ) | Սաղմոսավանք - Տառերի պուրակ - Ամբերդ (Աշոտ Երկաթ ամրոց) - Բյուրական - Օշական | AMD 55000 | 1 | |
Անհատական (մինչև 17 անձ) | Սաղմոսավանք - Տառերի պուրակ - Ամբերդ (Աշոտ Երկաթ ամրոց) - Բյուրական - Օշական | AMD 65000 | 1 | |
Խմբակային (խմբի առկայության դեպքում) | Սաղմոսավանք - Տառերի պուրակ - Ամբերդ (Աշոտ Երկաթ ամրոց) - Բյուրական - Օշական | AMD 4500 | 17 |
Բարձրակարգ տրանսպորտ
Զովացուցիչ ըմպելիքներ ճանապարհին
Էքսկուրսավար