You are here Home Ներգնա Նորատուս
AMD 5000

Նորատուս

Ներգնա տուրեր
Item image

Our address

GPS:
40.563744667628086, 45.012910017433

Էքսկուրսիայի սկզբում կուղևորվենք Սևանա լիճ, որը երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով (հին հայկական անվանում), Դարյա-Շիրին, Լակնիտիս Գյոկչայ (թուրքական անվանում)։ Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են ՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։
Օրը կշարունակենք այցելելով Նորատուս գյուղ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։ Գյուղում վերանորոգվում է Գ. Լուսավորիչ եկեղեցին։ Նորատուս գյուղը հայտնի է նաև իր գերեզմանատնով։ Որտեղ կան բազմաթիվ 9-17(18) դդ. թվագրվող խաչքարեր։
Նորատուսը համարվում է խաչքարերի անտառ։ Գյուղի կենտրոնում գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, հարավարևելյան եզրին՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և մեծ գերեզմանատունը։ Ս. Աստվածածին եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի Սահակ իշխանը 9-րդ դարի վերջին։ Ճարտարապետական հորինվածքով այն «գմբեթավոր սրահ» տիպի կառույց է, 7-րդ դարի շինությունների համեմատ ունի սեղմ համաչափություններ, ընդգծված ելուստներով որմնամույթեր և համեմատաբար փոքր տրամագծով գմբեթ։ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որ կառուցվել է հավանաբար 9-10-րդ դարերում, եղել է միանավ թաղածածկ շինություն, որը հետագայում վերափոխվել է գմբեթավոր սրահի:
Հայրավանք, Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք, ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիսարևելյան կողմում, Սևանա լճի ափին։
Էքսկուրսիան կավարտենք այցելելով Սևանավանք՝ հայկական վանական համալիր Սևանի թերակղզու վրա ։ Հիմնադրվել է 305 թ., երկու եկեղեցիները՝ 874 թ։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թ.-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IX դ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։

    Type Directions Price Capacity Choose amount
    Անհատական (մինչև 3 անձ) Սևանա լիճ - Նորատուս - Հայրիվանք - Սևանավանք AMD 46000 1
    Անհատական (մինչև 6 անձ) Սևանա լիճ - Նորատուս - Հայրիվանք - Սևանավանք AMD 59000 1
    Անհատական (մինչև 17 անձ) Սևանա լիճ - Նորատուս - Հայրիվանք - Սևանավանք AMD 71000 1
    Խմբակային (խմբի առկայության դեպքում) Սևանա լիճ - Նորատուս - Հայրիվանք - Սևանավանք AMD 5000 17
    Բարձրակարգ տրանսպորտ
    Զովացուցիչ ըմպելիքներ ճանապարհին
    Էքսկուրսավար

    Your reservation

    Personal details
    (*) Required
    Your reservation has been successfully sent
    Please fill out all required personal details

    Location