You are here Home Ներգնա Սևանա Լիճ
AMD 5000

Սևանա Լիճ

Ներգնա տուրեր
Item image

Our address

GPS:
40.54636525655084, 44.97860450709959

Ծաղկաձորը լեռնակլիմայական առողջավայր է։ Այստեղ են գտնվում մարզական բազան, քաղաքից Թեղենիսի գագաթը տանող 6 կմ երկարությամբ ճոպանուղին, մանկական առողջարանը, հանգստյան տները և տուրիստական բազաները։ Քաղաքի մեջ է գտնվում Կեչառիս վանական համալիրը (XI-XV դարեր) իր Կաթողիկե (XV դար), Սուրբ Նշան եկեղեցի (XI դար) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (1003 թ.) եկեղեցիներով, համալիրից 200 մ արևմուտք՝ Սուրբ Հարություն եկեղեցի:
Հաջորդ վայրը որ կայցելենք համարվում է մեր Հայոց լեռնաշխարհի գոհարներից մեկը, դե իհարկե խոսքը Սևանա լճի մասին է, որը երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով (հին հայկական անվանում), Դարյա-Շիրին, Լակնիտիս Գյոկչայ (թուրքական անվանում)։ Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են ՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։
Էքսկուրսիան կավարտենք այցելելով Սևանավանք՝ հայկական վանական համալիր Սևանի թերակղզու վրա ։
Հիմնադրվել է 305 թ., երկու եկեղեցիները՝ 874 թ։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թ.-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IX դ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։

    Type Directions Price Capacity Choose amount
    Անհատական (մինչև 3 անձ) Ծաղկաձոր - Սևանա լիճ, Սևանավանք AMD 46000 1
    Անհատական (մինչև 6 անձ) Ծաղկաձոր - Սևանա լիճ, Սևանավանք AMD 56000 1
    Անհատական (մինչև 17 անձ) Ծաղկաձոր - Սևանա լիճ, Սևանավանք AMD 67000 1
    Խմբակային (խմբի առկայության դեպքում) Ծաղկաձոր - Սևանա լիճ, Սևանավանք AMD 5000 17
    Բարձրակարգ տրանսպորտ
    Զովացուցիչ ըմպելիքներ ճանապարհին
    Էքսկուրսավար

    Your reservation

    Personal details
    (*) Required
    Your reservation has been successfully sent
    Please fill out all required personal details

    Location