You are here Home Ներգնա Դսեղ
AMD 6500

Դսեղ

Ներգնա տուրեր
Item image

Our address

GPS:
40.95874026139503, 44.65277927824184

Մեր այս էքսկուրսիան կսկսենք հայկական առաքելական վանական համալիր Սաղմոսավանքից, որը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում: Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ Սաղմոսավանքի վանական համալիրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի ձախ, բարձրադիր գեղատեսիլ հատվածում, Երևանից 37 կմ հեռավորության վրա:
Սաղմոսավանք բառի հիմքում սաղմոսն է: Սաղմոսը հոգևոր երգն է: Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել: Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի:
Այնուհետև կայցելենք Հաղպատ, Հաղբատի վանք, միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոն, վանքային համալիր: Գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում: Սանահինի վանքային համալիրի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Հաջորդ վայրը, որ կայցելենք Սանահինի վանքային համալիրն է, միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիրք գավառում, այժմ՝ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում (նախկին Սանահին գյուղ), Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա: Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է սա նրանից (Հաղպատից) հին, նաև՝ սան-հին, հին կաթսա։
Էքսկուրսիան կավարտենք Հայաստանի Լոռու մարզում գտնվող Դսեղ գյուղում։
Գյուղի տարածքում կա չորս եկեղեցի։ Ամենամեծը Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր եկեղեցին է` կառուցված 13-րդ դարում Մամիկոնյանների տոհմի կողմից
Դեբեդի ձորում կիսաքանդ վիճակում կանգնած է Քառասնից Մանկաց եկեղեցին։
Գյուղի կենտրոնում՝ Թումանյանի տուն թանգարանի հարևանությամբ, գտնվում է գործող եկեղեցին։
Գյուղից հարավ արևելյան կողմի Ծովաքար կոչվող սարի ստորոտում է գտնվում «Ծովեր» կոչվող գեղեցիկ լիճը։ Սովետական կարգերի ժամանակ այն մտնում էր ոռոգման համակարգի մեջ։
Գյուղի կենտրոնական հրապարակի վրա է գտնվում մշակույթի տունը՝ 250 տեղանոց դահլիճով և 11000 գիրք ունեցող գրադարանով, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի բրոնզյա արձանը։

    Type Directions Price Capacity Choose amount
    Անհատական (մինչև 3 անձ) Սաղմոսավանք - Հաղպատ - Սանահին - Դսեղ AMD 64000 1
    Անհատական (մինչև 6 անձ) Սաղմոսավանք - Հաղպատ - Սանահին - Դսեղ AMD 82000 1
    Անհատական (մինչև 17 անձ) Սաղմոսավանք - Հաղպատ - Սանահին - Դսեղ AMD 96000 1
    Խմբակային (խմբի առկայության դեպքում) Սաղմոսավանք - Հաղպատ - Սանահին - Դսեղ AMD 6500 17
    Բարձրակարգ տրանսպորտ
    Զովացուցիչ ըմպելիքներ ճանապարհին
    Էքսկուրսավար

    Your reservation

    Personal details
    (*) Required
    Your reservation has been successfully sent
    Please fill out all required personal details

    Location