hin

         Տարիներ շարունակ հավատարիմ մնալով ազնիվ աշխատելաոճին՝ “Միրեյքլ” տուրիստական ընկերությունը վայելում է բազմաթիվ հաճախորդների հարգանքն ու վստահությունը: Դրա վառ ապացույցն են հանդիսանում մեր նվաճած մրցանակներն ու պատվոգրերը:

         2013 թվականին “Միրեյքլ” տուրիստական ընկերությունը ճանաչվեց “Տաթևեր” ճոպանուղու լավագույն գործընկեր՝ իր ուրույն տեղը գրավելով ներգնա տուրիզմի ասպարեզում: Ստացել ենք նաև բազմաթիվ պատվոգրեր ու շնորհակալագրեր արտերկրի մեր գործընկերներ կողմից՝ բազմաթիվ անգամներ ճանաչվելով <<ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՋԱՏԱՐ>>:

         Ձեզ ենք առաջարկում տուրիզմի բոլոր տեսակները՝ ճանաչողական, էքստրիմալ, արկածային, մշակութային, պատմական, պատմամշակութային ինչպես Հայաստանում, այնպես էլ` Հայաստանից դուրս` ցանկացած ուղղությամբ: Ճամփորդելով մեզ հետ՝ դուք հնարավորություն կունենաք բացահայտելու աշխարհի հրաշալիքները, ուսումնասիրելու այլազգի մշակույթներ:                                  Կազմակերպելով տուրեր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մենք փորձում ենք աշխարհին ճանաչելի դարձնել Հայաստանն՝ իր ողջ գեղեցկությամբ և մեր փոքրիկ ժողովրդի բազմադարյան մշակույթն՝ իր ողջ յուրահատկութամբ:              

         Մեզ հետ դուք մշտապես ապահով եք, իսկ ձեր հանգիստն՝ անմոռանալի: Հրաշքներն իրականանում են միայն Միրեյքլի հետ…