Ծաղկաձորը լեռնակլիմայական առողջավայր է։ Այստեղ են գտնվում մարզական բազան, քաղաքից Թեղենիսի գագաթը տանող 6 կմ երկարությամբ ճոպանուղին, մանկական առողջարանը, հանգստյան տները և տուրիստական բազաները։ Քաղաքի մեջ է գտնվում Կեչառիս վանական համալիրը (XI-XV դարեր) իր Կաթողիկե (XV դար), Սուրբ Նշան եկեղեցի (XI դար) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (1003 թ.) եկեղեցիներով, համալիրից 200 մ արևմուտք՝ Սուրբ Հարություն եկեղեցի:
Հաջորդ վայրը որ կայցելենք համարվում է մեր Հայոց լեռնաշխարհի գոհարներից մեկը, դե իհարկե խոսքը Սևանա լճի մասին է, որը երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով (հին հայկական անվանում), Դարյա-Շիրին, Լակնիտիս Գյոկչայ (թուրքական անվանում)։ Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են ՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։
Էքսկուրսիան կավարտենք այցելելով Սևանավանք՝ հայկական վանական համալիր Սևանի թերակղզու վրա ։
Հիմնադրվել է 305 թ., երկու եկեղեցիները՝ 874 թ։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թ.-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IX դ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։
AMD 5000
Սևանա Լիճ
Ներգնա տուրեր
Our address
- GPS:
- 40.54636525655084, 44.97860450709959
Type | Directions | Price | Capacity | Choose amount |
---|---|---|---|---|
Անհատական (մինչև 3 անձ) | Ծաղկաձոր - Սևանա լիճ, Սևանավանք | AMD 46000 | 1 | |
Անհատական (մինչև 6 անձ) | Ծաղկաձոր - Սևանա լիճ, Սևանավանք | AMD 56000 | 1 | |
Անհատական (մինչև 17 անձ) | Ծաղկաձոր - Սևանա լիճ, Սևանավանք | AMD 67000 | 1 | |
Խմբակային (խմբի առկայության դեպքում) | Ծաղկաձոր - Սևանա լիճ, Սևանավանք | AMD 5000 | 17 |
Բարձրակարգ տրանսպորտ
Զովացուցիչ ըմպելիքներ ճանապարհին
Էքսկուրսավար