Անձինք ՀՀ կարող են մուտք գործել վավերական անձնագրի առկայության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի թույլտվության դեպքում: ՀՀ մուտք գործելու համար, անհրաժեշտ է հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը՝
Մուտքի վիզա, ՀՀ-ում կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ: Մինչև 18 տարեկան օտարերկրացիները կարող են մուտք գործել ՀՀ իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի կամ ուղեկցողի հետ միասին կամ միայնակ, եթե նրանք գալիս են Հայաստանի Հանրապետություն իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն:
Վերը նշված պահանջները չեն վերաբերում ՀՀ-ում ապաստան հայցելու նպատակով երկիր ժամանող անձանց
Արցախ այցելելու համար մուտքի վիզա պետք է ձեռք բերեն բոլոր երկրների քաղաքացիները, բացառությամբ ԱՊՀ երկրների եւ Արգենտինայի քաղաքացիների:
Երեւանում ամենուր, հատկապես մեծ խանութներուն եւ կենտրոնական վայրերում կան տարադրամի փոխանակման կետեր: Բանկերը նույնպես իրականացնում են տարադրամի փոխանակում:
Խոր Վիրապ վանական համալիրը շատ մոտ է գտնվում Արարատ լեռանը եւ այնտեղից շատ հարմար է լուսանկարել լեռը:
ՀՀ մուտքի վիզան տրվում է մեկանգամյա մուտքի համար, ՀՀ-ում մինչև 120 օր գտնվելու ժամկետով: Այն կարող է երկարաձգվել առավելագույնը մինչև 60 օր ժամկետով:
ՀՀ մուտքի վիզան տրվում է մեկանգամյա մուտքի համար, ՀՀ-ում մինչև 120 օր գտնվելու ժամկետով: Այն կարող է երկարաձգվել առավելագույնը մինչև 60 օր ժամկետով:
Ամենահին եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն է, որը հիմնադրվել է 303թ-ին: