Էքսկուրսիայի սկզբում կայցելենք Զվարթնոց, հայկական վաղմիջնադարյան ճարտարապետակ հուշարձան, որը գտնվում է Վաղարշապատից 3 կմ հարավ-արևելք։ 1989 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը. “Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների /զվարթունների, կամ հրեշտակների/ բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգորին տեսիլքի ժամանակ։”
Կամսար Ավետիսյանը իր «Հայագիտական էտյուդներում» գրում է. “Այդպես էր կոչվում, որովհետն այն նվիրված էր նաև երկնային զվարթուններին։ Չէ՞ որ “զվարթուն” հայերեն նշանակել է նաև “հրեշտակ”։ Այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»։
Միայն Սեբեոսն է տաճարը հիշատակում Զվարթնոց անվամբ, մյուս բոլոր պատմիչները տաճարը հիշատակում են Սուրբ Գրիգոր անվամբ։ Այլ աղբյուրներում հիշատակվում է նաև Վաղարշապատի Սուրբ Գրիգոր, Առապարի Սուրբ Գրիգոր անուններով։
Այնուհետև կայցելենք Սարդարապատի ճակատամարտի վայրում կանգնեցված ճարտարապետական-քանդակագործական համալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որը նվիրված է 1918 թվականին թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած հաղթանակին:
Հուշահամալիրը գտնվում է բարձունքի վրա, որից բացվում է Արաքս գետի և Արարատյան դաշտի տեսարանը` Արարատի գագաթներից մինչեւ Արագած, մինչև Գեղամա լեռնաշղթայի նախալեռներ։ Հնարավոր է տեսնել Սարդարապատի ճակատամարտի ռազմադաշտը, զորքերի տեղակայման և մարտական գործողությունների վարման տարածքը։
AMD 33000
Սարդարապատ
Ներգնա տուրեր
Our address
- GPS:
- 40.12988579094807, 44.00859370030946
Type | Directions | Price | Capacity | Choose amount |
---|---|---|---|---|
Անհատական (մինչև 3 անձ) | Զվարթնոցի տաճար — Սարդարապատ | AMD 33000 | 1 | |
Անհատական (մինչև 6 անձ) | Զվարթնոցի տաճար — Սարդարապատ | AMD 49000 | 1 | |
Անհատական (մինչև 17 անձ) | Զվարթնոցի տաճար — Սարդարապատ | AMD 65000 | 1 |
Բարձրակարգ տրանսպորտ
Զովացուցիչ ըմպելիքներ ճանապարհին
Էքսկուրսավար