You are here Home Ներգնա Խոր Վիրապ
AMD 4700

Խոր Վիրապ

Ներգնա տուրեր
Item image

Our address

GPS:
39.87822691566667, 44.576093728887145

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, 17-րդ դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում: Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։
Երկրորդ վայրը որ կայցելենք Պարույր Սևակի տուն-թանգարանն է,որը գտնվում է գրողի ծննդավայրում՝ Զանգակատուն գյուղում։ Բացվել է Պարույր Սևակի ողբերգական մահվան տասնամյա տարելիցի օրը՝ 1971 թվականի հունիսի 17-ին։
Թանգարանն ընդգրկված է Զանգակատան պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
1971 թվականին Պարույր Սևակի եղերական մահից հետո ՀԽՍՀ կառավարության որոշմամբ (1972) բանաստեղծի հայրենի գյուղում կազմակերպվել է նրա տուն-թանգարանի հիմնադրումը։ Թանգարանը կառուցվել է Սևակի հայրենի տան կողքին, այգու մեջ։ Նախագծի հեղինակն է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը[2]։
Էքսկուրսիան կշարունակենք այցելելով Արենի, որ հայտնի է իր գինու արտադրությամբ և 13-րդ դարի վանական համալիր Նորավանք, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի ձորը: Վանքն ինքնին յուրահատուկ է իր կառուցվածքով. գլխավոր եկեղեցին երկհարկանի է, և երկրորդ հարկ բարձրանալու համար անհրաժեշտ է օգտվել եկեղեցու ճակատային մասում գտնվող աստիճաններից:
Նորավանքի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան-եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցուց (Ստեփանոս Օրբելյանի դամբարան), միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից, նորակառույց վանատնից։

    Type Directions Price Capacity Choose amount
    Անհատական (մինչև 3 անձ) Խոր Վիրապ AMD 29000 1
    Անհատական (մինչև 6 անձ) Խոր Վիրապ AMD 37000 1
    Անհատական (մինչև 17 անձ) Խոր Վիրապ AMD 48000 1
    Խմբակային (խմբի առկայության դեպքում) Խոր Վիրապ AMD 4700 17
    Բարձրակարգ տրանսպորտ
    Զովացուցիչ ըմպելիքներ ճանապարհին
    Էքսկուրսավար

    Your reservation

    Personal details
    (*) Required
    Your reservation has been successfully sent
    Please fill out all required personal details

    Location