You are here Home Ներգնա Ջերմուկի ջրվեժ
AMD 6500

Ջերմուկի ջրվեժ

Ներգնա տուրեր
Item image

Our address

GPS:
39.81704431378618, 45.67811917502604

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, 17-րդ դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում: Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։
Էքսկուրսիան կշարունակենք այցելելով Արենի, որ հայտնի է իր գինու արտադրությամբ և 13-րդ դարի վանական համալիր Նորավանք, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի ձորը: Վանքն ինքնին յուրահատուկ է իր կառուցվածքով. գլխավոր եկեղեցին երկհարկանի է, և երկրորդ հարկ բարձրանալու համար անհրաժեշտ է օգտվել եկեղեցու ճակատային մասում գտնվող աստիճաններից:
Այնուհետև կայցելենք Նորավանքի վանական համալիր, որը բաղկացած է Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան-եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցուց (Ստեփանոս Օրբելյանի դամբարան), միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից, նորակառույց վանատնից։
Մեր վերջին կանգառը կլինի Ջերմուկի Մեծ Ջրվեժը: Ջրվեժը ունի 72մ բարձրություն: Այն թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում:
Ջուրն իրեն գրկող ժայռերի հետ շատ գեղեցիկ տեսարան է ստեղծում: Դա Ջերմուկի հրաշքներից է, որի մասին ժողովուրդը լեգենդներ է հյուսել: Պատահական չէ նաև ջրվեժի հետաքրքիր անվանումը…
Շատ հնուց ջրվեժի գլխավերևում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի հզոր իշխանի ամրոց: Իշխանը ուներ շատ գեղեցիկ դուստր, որի ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Սակայն գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի որդուն` երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ:
Ամեն օր, կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից աղջիկը ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն շուտով իշխանը գտնում է աղջկա սենյակում պարանը և գլխի է ընկնում… Ջղայնանում է ու անիծում դստերը ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»:
Սակայն սիրահարներին ոչինչ չէր կարող պահել հանդիպման գայթակղությունից: Հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

    Type Directions Price Capacity Choose amount
    Անհատական (մինչև 3 անձ) Խոր Վիրապ - Արենի գինու գործարան - Նորավանք - Ջերմուկ (Ջրահարսի վարսեր) AMD 60000 1
    Անհատական (մինչև 6 անձ) Խոր Վիրապ - Արենի գինու գործարան - Նորավանք - Ջերմուկ (Ջրահարսի վարսեր) AMD 77000 1
    Անհատական (մինչև 17 անձ) Խոր Վիրապ - Արենի գինու գործարան - Նորավանք - Ջերմուկ (Ջրահարսի վարսեր) AMD 89000 1
    Խմբակային (խմբի առկայության դեպքում) Խոր Վիրապ - Արենի գինու գործարան - Նորավանք - Ջերմուկ (Ջրահարսի վարսեր) AMD 6500 17
    Բարձրակարգ տրանսպորտ
    Զովացուցիչ ըմպելիքներ ճանապարհին
    Էքսկուրսավար

    Your reservation

    Personal details
    (*) Required
    Your reservation has been successfully sent
    Please fill out all required personal details

    Location