Էքսկուրսիայի սկզբում կուղևորվենք Սևանա լիճ, որը երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով (հին հայկական անվանում), Դարյա-Շիրին, Լակնիտիս Գյոկչայ (թուրքական անվանում)։ Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են ՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։
Այնուհետև կշարունակենք մեր էքսկուրսիան այցելելով Սևանավանք՝ հայկական վանական համալիր Սևանի թերակղզու վրա ։ Հիմնադրվել է 305 թ., երկու եկեղեցիները՝ 874 թ։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թ.-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IX դ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։
Էքսկուրսիան կավարտենք այցելելով Դիլիջանի Հաղարծին և Գոշավանք վանական համալիրներ:
AMD 6500
Հաղարծին - Գոշավանք
Ներգնա տուրեր
Our address
- GPS:
- 40.777159017780214, 44.97529287703105
Type | Directions | Price | Capacity | Choose amount |
---|---|---|---|---|
Անհատական (մինչև 3 անձ) | Սևանա լիճ, Սևանավանք — Դիլիջան (Հաղարծնի վանք, Գոշավանք) | AMD 49000 | 1 | |
Անհատական (մինչև 6 անձ) | Սևանա լիճ, Սևանավանք — Դիլիջան (Հաղարծնի վանք, Գոշավանք) | AMD 68000 | 1 | |
Անհատական (մինչև 17 անձ) | Սևանա լիճ, Սևանավանք — Դիլիջան (Հաղարծնի վանք, Գոշավանք) | AMD 79000 | 1 | |
Խմբակային (խմբի առկայության դեպքում) | Սևանա լիճ, Սևանավանք — Դիլիջան (Հաղարծնի վանք, Գոշավանք) | AMD 6500 | 17 |
Բարձրակարգ տրանսպորտ
Զովացուցիչ ըմպելիքներ ճանապարհին
Էքսկուրսավար