Ապարանը գտնվում է Արագած լեռնազանգվածի արևելյան փեշերին: Նախկինում ունեցել է Աբարան, Աբարան Վերին, Բաշ Աբարան, Բաշ Ապարան, Փարազնակերտ, Քասախ, Քասաղ անվանումները։ Ըստ ավանդության՝ Ապարան անվանումը պայմանավորված է լուսե կանթեղով, որն առանց պարանի կախված է եղել երկնքից։ Այստեղից էլ առաջացել է Անպարան անվանումը, որը հետագայում հնչյունափոխվելով դարձել է Ապարան։
Այս էքսկուրսիայի սկզբում դուք կայցելեք 5-րդ դարում կառուցված Սուրբ Խաչ եկեղեցի և Բաշ-Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթող:
Այնուհետև կայցելենք Հաղպատ, Հաղբատի վանք, միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոն, վանքային համալիր: Գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում: Սանահինի վանքային համալիրի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Էքսկուրսիայի վերջում կայցելենք Սանահինի վանքային համալիր, միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիրք գավառում, այժմ՝ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում (նախկին Սանահին գյուղ), Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա: Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է սա նրանից (Հաղպատից) հին, նաև՝ սան-հին, հին կաթսա։
AMD 6500
Ապարան
Ներգնա տուրեր
Our address
- GPS:
- 40.58522313300259, 44.354124347583934
Type | Directions | Price | Capacity | Choose amount |
---|---|---|---|---|
Անհատական (մինչև 3 անձ) | Ապարան - Հաղպատ - Սանահին | AMD 62000 | 1 | |
Անհատական (մինչև 6 անձ) | Ապարան - Հաղպատ - Սանահին | AMD 78000 | 1 | |
Անհատական (մինչև 17 անձ) | Ապարան - Հաղպատ - Սանահին | AMD 90000 | 1 | |
Խմբակային (խմբի առկայության դեպքում) | Ապարան - Հաղպատ - Սանահին | AMD 6500 | 17 |
Բարձրակարգ տրանսպորտ
Զովացուցիչ ըմպելիքներ ճանապարհին
Էքսկուրսավար