You are here Home Ներգնա Սաղմոսավանք - Տառերի պուրակ
AMD 5000
Item image

Our address

GPS:
40.382166293825236, 44.39111263884831

Էքսկուրսիան կսկսենք այցելելով 7-րդ դարում կառուցված Կարմրավոր, կամ Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, կառուցել են Գրիգոր և Մանաս քահանաները: Ընդգրկված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Կարմրավորը Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է։ Ութանիստ թմբուկը պսակված է կղմինդրածածկ կորագիծ վեղարով, որը նույնանյութ և նմանաձև տարրի պահպանված հնագույն օրինակն է։ Կարմրավորը արտաքուստ և ներքուստ խաչաձև գմբեթավոր եկեղեցի է։ Եկեղեցու կղմինդրը ամուր սեղմված է կրային շաղախի մեջ և լրացուցիչ մեխված է։ Եկեղեցու արտաքին պատերին պահպանվել են արձանագրություններ, որտեղ նշվում է գյուղի այն բնակիչների մասին, ում միջոցներով կառուցվել է եկեղեցին, ինչպես նաև ոռոգման ջրանցքի կառուցման դժվարությունների մասին։
Երկրորդ Սուրբ վայրը որ կայցելենք Սուրբ Գևորգ եկեղեցին է: Ըստ 17-րդ դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը՝ այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները։ Հավանաբար դա տեղի է ունեցել 13-րդ դարի առաջին կեսին, որովհետև արդեն 1278 թ. Մուղնու Սուրբ Գևորգ վանքում ձեռագրեր է ընդօրինակվել։ Սուրբ Գևորգ վանքից Սուրբ Գևորգի մասունքների մի մասը տարվել է Վրաստան՝ վրաց արքայազնի բուժման համար։ Այդ մասունքները պահելու համար հետագայում կառուցվել է Թիֆլիսի Մողնու Սբ. Գևորգ եկեղեցին։ 13-15-րդ դդ. այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի։
Այնուհետև կայցելենք հայկական առաքելական վանական համալիր Սաղմոսավանքից, որը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում: Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ Սաղմոսավանքի վանական համալիրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի ձախ, բարձրադիր գեղատեսիլ հատվածում, Երևանից 37 կմ հեռավորության վրա:
Սաղմոսավանք բառի հիմքում սաղմոսն է: Սաղմոսը հոգևոր երգն է: Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել: Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի:
Վերջում կայցելեք Հայոց այբուբենի հուշարձան, որը գտնում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում, Արագած լեռան արևելյան լանջին։
Հուշարձանը կառուցվել է 2005 թվականին հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։
Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։
Քանդակներ՝
• «Գրիգոր Լուսավորիչ»
• «Գրերի արարումը, 405»
• «Մովսես Խորենացի»
• «Մխիթար Գոշ, Դատաստանագիրք» (քանդակագործ՝ Սամվել Հակոբյան)
• «Անանիա Շիրակացի» (քանդակագործ՝ Արտուշ Պապոյան, 4 մ, տուֆ), Շիրակացու վեր բարձրացրած ձախ ձեռքում երկրագնդի և տիեզերքի սիմվոլն է, իսկ աջ ձեռքը դեպի ներքև է ուղղված։ Ըստ քանդակագործի՝ վերև և ներքև պարզած ձեռքերը երկնքի և երկրի հետ կապի խոսուն վկայություն են։
• «Խաչատուր Աբովյան», արձանի ներքևում քանդակված են Աբովյանի խոսքերը. «Շունչդ տուր, հոգիդ, բայց քո հայրենիք մի տար թշնամյաց»։
«Թումանյանը և իր հերոսներից Գիքորը» (քանդակագործ՝ Սևո (Սարգիս Ղարիբյան)):

    Type Directions Price Capacity Choose amount
    Անհատական (մինչև 3 անձ) Աշտարակ (Կարմրավոր եկեղեցի, Սբ. Գևորգ եկեղեցի) — Հովնանավանք — Սաղմոսավանք — Տառերի պուրակ AMD 34000 1
    Անհատական (մինչև 6 անձ) Աշտարակ (Կարմրավոր եկեղեցի, Սբ. Գևորգ եկեղեցի) — Հովնանավանք — Սաղմոսավանք — Տառերի պուրակ AMD 42000 1
    Անհատական (մինչև 17 անձ) Աշտարակ (Կարմրավոր եկեղեցի, Սբ. Գևորգ եկեղեցի) — Հովնանավանք — Սաղմոսավանք — Տառերի պուրակ AMD 56000 1
    Խմբակային (խմբի առկայության դեպքում) Աշտարակ (Կարմրավոր եկեղեցի, Սբ. Գևորգ եկեղեցի) — Հովնանավանք — Սաղմոսավանք — Տառերի պուրակ AMD 5000 17
    Բարձրակարգ տրանսպորտ
    Զովացուցիչ ըմպելիքներ ճանապարհին
    Էքսկուրսավար

    Your reservation

    Personal details
    (*) Required
    Your reservation has been successfully sent
    Please fill out all required personal details

    Location