You are here Home Ներգնա Էջմիածին
AMD 3000

Էջմիածին

Ներգնա տուրեր
Item image

Our address

GPS:
40.16700273741066, 44.309449195861816

Այս էքսկուրսիայի ժամանակ դուք կայցելեք Հայաստանի քաղաքներից մեծությամբ չորրորդ քաղաք Էջմիածին։ Վաղարշապատում կա 5 եկեղեցի, որոնցից մեկը՝ Էջմիածնի Մայր Տաճարը, Հայաստանի գլխավոր եկեղեցին է:
Սկզբում կայցելենք Զվարթնոց, հայկական վաղմիջնադարյան ճարտարապետակ հուշարձան, որը գտնվում է Վաղարշապատից 3 կմ հարավ-արևելք։ 1989 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը. “Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների /զվարթունների, կամ հրեշտակների/ բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգորին տեսիլքի ժամանակ։”
Կամսար Ավետիսյանը իր «Հայագիտական էտյուդներում» գրում է. “Այդպես էր կոչվում, որովհետն այն նվիրված էր նաև երկնային զվարթուններին։ Չէ՞ որ “զվարթուն” հայերեն նշանակել է նաև “հրեշտակ”։ Այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»։
Միայն Սեբեոսն է տաճարը հիշատակում Զվարթնոց անվամբ, մյուս բոլոր պատմիչները տաճարը հիշատակում են Սուրբ Գրիգոր անվամբ։ Այլ աղբյուրներում հիշատակվում է նաև Վաղարշապատի Սուրբ Գրիգոր, Առապարի Սուրբ Գրիգոր անուններով։
Հաջորդ Եկեղեցին որ կայցելենք Սուրբ Հռիփսիմե եկեղեցին է: Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ V դ. այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը։ Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։ Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»:
Երրորդ Սուրբ Եկեցին Գայանեն է, այստեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301 թվականին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել: 395 թվականին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սուրբ Գայանեի վկայարանը: 630 թվականին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Սուրբ Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել:
Վերջում կուղևորվենք դեպի Էջմիածնի Մայր Տաճար: Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սզբին՝ 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Հայաստանի հովանավոր սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։ Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցել՝ Վահան Մամիկոնյանը 483/4 թվականներին՝ պարսկական ներխուժման ժամանակ խիստ վնասվելուց հետո։ Կառուցումից մինչ հինգերորդ դարի երկրորդ կեսը տաճարը Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրն էր։ Այստեղ կհանդիպենո հոգևորականի հետ:

    Type Directions Price Capacity Choose amount
    Անհատական (մինչև 3 անձ) Էջմիածին (Զվարթնոց, Հռիփսիմե, Գայանե, Էջմիածնի մայր տաճար) AMD 28000 1
    Անհատական (մինչև 6 անձ) Էջմիածին (Զվարթնոց, Հռիփսիմե, Գայանե, Էջմիածնի մայր տաճար) AMD 33000 1
    Անհատական (մինչև 17 անձ) Էջմիածին (Զվարթնոց, Հռիփսիմե, Գայանե, Էջմիածնի մայր տաճար) AMD 43000 1
    Խմբակային (խմբի առկայության դեպքում) Էջմիածին (Զվարթնոց, Հռիփսիմե, Գայանե, Էջմիածնի մայր տաճար) AMD 3000 17
    Բարձրակարգ տրանսպորտ
    Զովացուցիչ ըմպելիքներ ճանապարհին
    Էքսկուրսավար

    Your reservation

    Personal details
    (*) Required
    Your reservation has been successfully sent
    Please fill out all required personal details

    Location