You are here Home Ներգնա Տաթևի վանք
AMD 8000

Տաթևի վանք

Ներգնա տուրեր

Our address

GPS:
39.38163905195033, 46.2512193106287

Էքսկուրսիան կշարունակենք այցելելով Արենի, որ հայտնի է իր գինու արտադրությամբ և 13-րդ դարի վանական համալիր Նորավանք, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի ձորը: Վանքն ինքնին յուրահատուկ է իր կառուցվածքով. գլխավոր եկեղեցին երկհարկանի է, և երկրորդ հարկ բարձրանալու համար անհրաժեշտ է օգտվել եկեղեցու ճակատային մասում գտնվող աստիճաններից:
Այնուհետև կայցելենք Նորավանքի վանական համալիր, որը բաղկացած է Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան-եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցուց (Ստեփանոս Օրբելյանի դամբարան), միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից, նորակառույց վանատնից։
Քարահունջ (Զորաց քարեր, Քարենիշ), նախապատմական մեգալիթյան կառույց, «Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ՝ Մ 2 ճանապարհի հարևանությամբ։ 2004 թվականին Հայաստանի կառավարության կողմից կառույցը ճանաչվել է որպես աստղադիտարան: Այդ կարծիքին են նաև մի շարք գիտնականներ և հետազոտողներ, ովքեր նույնպես պնդում են, որ մեգալիթյան կառույցը հանդիսանում է աստղադիտարան: Գիտական և սիրողական որոշ շրջանակներ մերժում են աստղադիտարան լինելու հանգամանքը և պնդում, որ այն դամբարանադաշտ է: Մեգալիթյան կառույցի անվան և նշանակության մասին առկա հակասական կարծիքներն ու պնդումները հաճախ վերածվում են վեճերի ինչպես գիտական, այնպես էլ հասարակական շրջանակների միջև։
Հալիձոր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում,Տաթև համայնքում, մարզկենտրոնից՝ 69 կմ հյուսիս-արևմուտք, Որոտան գետի ձախափնյակում։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1300-1350 մ է, հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 23 կմ։
Ներկայիս Հալիձորը կառուցվել է 1966 թ. և մինչև 1991 թ. գտնվում էր Հարժիսի խորհտնտեսության կազմում։
Հալիձոր անունը ծագել է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի անվանումներից։ 10-րդ դարի սկզբին իշխանուհի Համազասպուհին Հալիձորը նվիրաբերել է Տաթևի վանքին, որի կալվածքն է եղել մինչև XIX դարը։
Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Տաթևի վանքի անվան հետ կապված կա երկու տարբերակ։ Դրանցից մեկի համաձայն, «Տաթև» անունը ծագում է հայերեն «տա թև» արտահայտությունից:
Երկորրդ տարբերակի համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։ Նա այս վայրերում տանջամահ է եղել, իսկ 4-րդ դարում իր գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի, որն օծել է սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Բերդի պարիսպների ետևում պահպանվել են եկեղեցու ավերակները, որոնք հեռու չեն Տաթևի վանքին։

    Type Directions Price Capacity Choose amount
    Անհատական (մինչև 3 անձ) Արենի գինու գործարան - Նորավանք - Քարահունջ - Հալիձոր - Տաթևի վանք AMD 85000 1
    Անհատական (մինչև 6 անձ) Արենի գինու գործարան - Նորավանք - Քարահունջ - Հալիձոր - Տաթևի վանք AMD 103000 1
    Անհատական (մինչև 17 անձ) Արենի գինու գործարան - Նորավանք - Քարահունջ - Հալիձոր - Տաթևի վանք AMD 125000 1
    Խմբակային (խմբի առկայության դեպքում) Արենի գինու գործարան - Նորավանք - Քարահունջ - Հալիձոր - Տաթևի վանք AMD 8000 17
    Բարձրակարգ տրանսպորտ
    Զովացուցիչ ըմպելիքներ ճանապարհին
    Էքսկուրսավար
    sdfsdfsdf

    Your reservation

    Personal details
    (*) Required
    Your reservation has been successfully sent
    Please fill out all required personal details

    Location