Բարի գալուստ «ՄԻՐԵՅՔԼ» տուրիստական ընկերության կայք

“Miracle Tour and Travel”-ը հայկական տուր օպերատոր է, որն արդեն 10 տարի է ինչ հայկական շուկայում ծավալում է իր գործունեությունը` տուրիզմի ոլորտում, որպես ներգնա և արտագնա տուր օպերատոր:

Մեր մեծ ու բարեհաջող փորձը թույլ է տալիս ընդունել տուրիստներ տարբեր երկրներից և կազմակերպել նրանց ապահով հանգիստը ինչպես մեր արևոտ Հայաստանում, այնպես էլ Արցախում (ԼՂՀ) և Վրաստանում:

Հիմնադրման օրվանից մեր ընկերությունը  նվաճեց բազմաթիվ հոնորարներ և մրցանակներ աշխարհի խոշորագույն ընկերությունների կողմից:

“Miracle Tour and Travel”-ը հանդիսանում է մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ՝ Եվրոպական, Ամերիկյան և Ասիայի,  համագործակցելով ամենահայտնի տուրօպերատորների հետ, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային տուրերի սպասարկումով:

Մեր ծառայություններն են` ավիատոմսերի ամրագրում, տրանսպորտային միջոցների տրամադրում, տրանսֆեր՝ օդանավակայան — հյուրանոց — օդանավակայան, հյուրանոցների և օրավարձով տների ամրագրում, առողջարանների ամրագրում, լիցենզավորված գիդերի և վարորդների տրամադրում, վիզաների աջակցություն:

“Miracle Tour and Travel”-ը կազմակերպում է տուրեր պատմական, մշակութային, կրոնական, գինու և համեղ  փառատոնների ամբողջ Հայաստանում, Արցախում (ԼՂՀ) և Վրաստանում:

“Miracle Tour and Travel”-ը առաջարկում է նաև հատուկ տուրեր արկածախնդիր զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են թռչել պարապլանով, զբաղվել լեռնադահուկային սպորտով և ձիավարությամբ: Կազմակերպում ենք նաև թեմատիկ էքսկուրսիաներ՝ բժշկական, գաստրո, էկո և ճանաչողական տուրեր:

Մենք սիրում ենք մեր աշխատանքը:

Հավատացեք հրաշքներին …